ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը հաջակցություն Ուկրաինայի քաղաքացիական ակտիվիստների 320 միլիոն դոլար կհատկացնի:
«Իրավապաշտպաններին, կոռուպցիայի դեմ պայքարողներին, լրագրողների եւ Ուկրաինայում ու նրա շուրջը գործող քաղաքացիական հասարակության մյուս ներկայացուցիչներին աջակցելու համար ԱՄՆ-ը գործարկում է Դեմոկրատական կայունության եվրոպական նախաձեռնությունը (EDRI), որն առնվազն 320 միլիոն դոլար կտրամադրի այդ խմբերի եւ տարածաշրջանային կառավարությունների ֆինանսավորմանը»,- ասված է փաստաթղթում:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ միջոցները կվերաբաշխի ԵՄ-ի ծրագրերից՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրագրողներին եւ Ուկրաինայում, Բելառուսում ու Մոլդովայում դեմոկրատական շարժման ակտիվիստներին աջակցելու նպատակով: