Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաեւ հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում «Bayraktar TB-2» տիպի:
«Հակառակորդի գործողությունների հետեւանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՊՆ-ի` 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արեւելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ: