ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը հեռախոսով քննարկել են Արցախում իրավիճակի կայունացման ուղիները:
«Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման եւ Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները»,- նշել են ՌԴ ռազմական գերատեսչությունից:
Կողմերը մտքեր են փոխանակել խաղաղապահ գործողության ընթացքի եւ դրա անցկացման գոտում հումանիտար իրադրության շուրջ:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Արցախի Ասկերանի շրջանում վերջին զարգացումները։