Financial Times պարբերականը հայտնել է, որ Միացյալ Նահանգները Եվրամիության հետ համաձայնագիր է կնքել ընթացիկ տարում 15 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված բնական գազ ԵՄ-ի երկրներ մատակարարելու վերաբերյալ:
Համաձայնագրի գլխավոր նպատակը ռուսական գազից ԵՄ կախվածությունը նվազեցնելն է:
Համաձայնագրի շրջանակում կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ: ԱՄՆ-ն արդեն հրաժարվել է ռուսական վառելիքի ներմուծումից: Մեծ Բրիտանիան խոստացել է նույնը անել մինչեւ տարեվերջ: Սակայն Եվրոպայում տարակարծիք են, քանի որ բազմաթիվ երկրներ, ներառյալ Գերմանիան, զգուշանում են էներգապաշարների գների հետագա աճից: Ռուսաստանն ապահովում է Եվրոպա գազի արտասահմանյան մատակարարումների շուրջ 40 տոկոսը: