ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրման համատեքստում:
«Գլխավոր քարտուղարը մտահոգ է ԼՂ-ում նոր մարտերի մասին հաղորդագրություններով: Նա կողմերին կոչ է անում զերծ մնալու ցանկացած գործողությունից ու հայտարարությունից, որ կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը, բոլոր խնդիրները, այդ թվում` մարդասիրական բնույթի, լուծել գործող ձեւաչափերի շրջանակներում` ուղիղ երկխոսության ճանապարհով»,- ասել է Դյուժարիկը: