Ռուս-ուկրաիանական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական կողմը պնդում է համապարփակ համաձայնագրի հարցում, որտեղ բացի Ուկրաինայի չեզոք կարգավիճակից եւ անվտանգության երաշխիքներից՝ կլինեն նաեւ Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող դիրքորոշումներ:
«Մենք պնդում ենք կնքել համապարփակ պայմանագիր, որը, բացի Ուկրաինայի չեզոք կարգավիճակից, ի լրումն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, նախատեսում է մի շարք դիրքորոշումներ, որոնք կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար. ապառազմականացում, ապաազգայնականացում, Ղրիմի եւ Դոնբասի ճանաչում, ինչպես նաեւ մի շարք այլ պայմանագրային դիրքորոշումներ»,- ասել է Մեդինսկին:
Նա հավելել է, որ առանց դրանց քննարկման ու դիտարկման՝ ռուս-ուկրաինական համաձայնագրի կնքումը քիչ հավանական է: