ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը չի խուսափում ԱՄՆ-ի հետ երկխոսությունից, բայց միայն հավասար եւ փոխադարձ հիմունքներով, մինչդեռ Վաշինգտոնը նման պատրաստակամություն չի ցուցաբերում։
Մարիա Զախարովան նշել է, որ Վաշինգտոնից նման պատրաստակամություն, նշաններ ցույց չեն տալիս: Ըստ ռուս դիվանագետի՝ ամերիկյան կողմն ամեն ինչ անում է ԱՄՆ-ում Ռուսաստանի արտաքին ներկայացուցչությունների գործունեությունն ավելի բարդացնելու համար։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում Վաշինգտոնին մտածել հետեւանքների մասին»,-շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: