Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը պարզաբանում է տարածել: Ըստ այդմ, Արցախում ռազմական դրությունը սկսել է գործել ոչ թե մարտի 26-ին, այլ 1992 թվականից ի վեր:
Մինչեւ 2005 թվականը ռազմական դրությունն Արցախում գործել է երկարաձգումներով, այնուհետեւ՝ անժամկետ:
Օրենքի համաձայն՝ Արցախի նախագահը կարող է համապատասխան փոփոխություններ կատարել, մտցնել սահմանափակումներ՝ ելնելով ընթացիկ իրավիճակից։