Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ուկրաինային ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի փոխանցման հարց Անկարայի օրակարգում չկա:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն իր հերթին նշել էր, որ Կիեւին Ռուսաստանից ձեռք բերված C-400 համակարգեր փոխանցելու գաղափարն իրատեսական չէ։
«Արեւմուտքը նախ պետք է մատակարարի F-35 եւ Patriot համակարգեր՝ առանց նախապայմանների, հետո միայն Անկարային խնդրի C-400-ներ տեղակայել Ուկրաինայում»,- ասել էր Ալթունը։
Նա հավելել էր, որ Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների վերականգնման համար պետք է քայլեր ձեռնարկվեն վստահության ամրապնդման ուղղությամբ:
Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ բանակցություններ է վարում Կիեւին С-400 համակարգեր ուղարկելու շուրջ՝ Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչի արտադրության ամերիկյան ծրագիր վերադարձնելու եւ Անկարայի դեմ պատժամիջոցների չեղարկման դիմաց: