Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Արցախի Փառուխ գյուղից։
Նաեւ նշվում է, որ ադրբեջանական կողմը երկու անգամ խախտել է հրադադարը Ասկերանի շրջանում։
«Փոխհրաձգության հետեւանքով երկու կողմերն ունեն երկուական վիրավոր։ Ռուսական խաղաղապահ զորախումբը հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ կայունացրել է իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանցի զինվորականները, սակայն, շարունակում են մնալ մարտի 24-ի սանձարձակության հետեւանքով Արցախում զբաղեցրած դիրքերում: