ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը Բեռլինի Գրան պրիի առաջատարն է:
Գրան պրիի 5-րդ տուրում Արոնյանը մրցում էր Անդրեյ Եսիպենկոյի հետ: Հայազգի գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով եւ պարտիայի 23-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել:
Այժմ Արոնյանը եւ Հիկարու Նակամուրան, 5 հնարավորից հավաքելով 3 միավոր, մրցաշարային աղյուսակի առաջատարներն են:
Բեռլինի Գրան պրին շախմատի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող Գրան պրիի շարքի հերթական մրցաշարն է: Այս տարի Բեռլինի մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ: Այն երկու գրոսմայստերի հնարավորություն կտա մասնակցելու շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: