The Insider-ի տվյալներով՝ մարտի 26-ին ռուսական ԶՈՒ-ն Ուկրաինայի ուղղությամբ առնվազն 70 հրթիռ է արձակել, որի մեծ մասը ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է ոչնչացնել։
Աղբյուրի պնդմամբ՝ ՌԴ ԶՈՒ-ն միաժամանակ 52 հրթիռ է արձակել Սեւծովյան նավատորմի ռազմանավերից, եւս առնվազն 18 հրթիռ է արձակել Բելառուսի տարածքից։
The Insider-ի հաշվարկներով՝ արձակված եւ հիմնականում թիրախին չհասած հրթիռների ընդհանուր արժեքը շուրջ 340 միլիոն դոլար է, իսկ ռազմանավերի լոգիստիկայով հանդերձ՝ մոտ 500 միլիոն դոլար։