Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական Haber Global հեռուստաընկերությունը, հղում անելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել է մի նյութ, որում պնդում է, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ նշված տեղեկությունները բացարձակ սուտ են. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց տեղում են եւ կատարում են առաջադրված խնդիրները։
«Իրականությանը չի համապատասխանում նաեւ նշված հրապարակման մեջ արվող եւս մեկ պնդում, ըստ որի՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական ուղղություններից մեկը, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: