Գերմանիայի էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Խաբեկը հայտարարել է, որ G7-ի երկրները հրաժարվում են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու տարբերակից։ Նա նշել է, որ G7-ի երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Ճապոնիա) նախարարները համամիտ են, որ վճարման արժույթի փոփոխությունը պայմանագրերի խախտում կլինի, եւ պահանջել են, որ իրենց ընկերությունները ռուբլով չվճարեն։
«Ինչպես կարձագանքի G7-ը, եթե ռուսական գազի մատակարարումը դադարեցվի» հարցին ի պատասխան Գերմանիայի էկոնոմիկայի նախարարն ասել է, որ պատրաստ են բոլոր սցենարներին:
Ըստ «Ասոշիեյթեդ պրես» գործակալության՝ Գերմանիայի էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը եւս հաստատել է, որ G7-ի պետությունները հրաժարվում են էներգառեսուրսների համար ռուբլով վճարելու ռուսական պահանջից: