ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ Փառուխ գյուղ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժման, ինչպես նաեւ Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքների եւ կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու հետեւանքով ստեղծված իրավիճակին։
Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ԱՄՆ տված գնահատականին՝ Միրզոյանն ընդգծել է գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունն լարվածության թուլացման ուղղությամբ, կարեւորել միջազգային հանրության անունից խնդրի հետեւողական հասցեագրումը։