ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 28-ին ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
Պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի եւ Հայաստանի շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության առնչությամբ՝ հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կունենա:
Զրուցակիցները քննարկել են արցախյան երկու պատերազմների հետեւանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված աշխատանքների համակարգմանն առնչվող մի շարք հարցեր։