Ըստ «Արմենպրես» գործակալության հաղորդագրության՝ Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է:
Արցախում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը ադրբեջանական դիրքի մոտ՝ Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում, վնասվել է ՀՀ-ից Հայաստանից Արցախ տնող գազատարը: Վթարի հետեւանքով Արցախի տարածքում գազամատակարարումը խափանվել է:
Օրեր անց գազամատակարարումը վերականգնվել էր, սակայն մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել էին Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարեւոր ռեսուրսից։
«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,- մասնավորապես ասված էր Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ։