Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Գերմանիան դեմ է Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախումբ ուղարկելուն:
«Մենք ռազմական ոլորտում չենք գործելու, նույնիսկ եթե դա անվանենք խաղաղապահ զորքեր»,- շեշտել է Օլաֆ Շոլցը՝ հավելելով, որ ոչ թռիչքային գոտի նույնպես չի նախատեսվում ստեղծել: Միաժամանակ կանցլերն ասել է, որ անում է ամեն ինչ Ուկրաինային օգնելու համար։
Ըստ կանցլերի՝ ներկա պահին Ռուսաստանի դեմ Արեւմուտքի հիմնական գործիքը պատժամիջոցներն են։ Ավելի վաղ Լեհաստանը հանդես էր եկել Ուկրաինայի արեւմտյան շրջաններ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկով։