ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել զերծ մնալու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զգացմունքային հայտարարություններից։
Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը հայտարարել էր, որ ԼՂ-ում իրավիճակի սրման պայմաններում Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու հավանականություն կա։
«Դա անձնական հույզերի հարթությունում արված հայտարարություն է։ Կոչ ենք անում վերահսկելու հույզերն ու զերծ մնալու նման հայտարարություններից, առավել եւս մեր գործընկերների նկատմամբ. Ադրբեջանը գործընկեր պետությունների շարքում է»,- ասել է Պեսկովը:
Ըստ Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի՝ ռուսական կողմը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման եւ բոլոր համապատասխան կողմերի պարտավորությունների կատարման ուղղությամբ։