Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը հնարավոր է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պայմանագրի նախաստորագրումից հետո։
Մեդինսկին հստակեցրել է, որ պայմանագրի նախաստորագրումը կկատարվի երկու երկրների արտգործնախարարությունների մակարդակով։
ՌԴ նախագահի օգնականն ընթացող բանակցությունները «կառուցողական» է որակել` հավելելով, որ Ռուսաստանը կքննարկի ուկրաինական կողմի առաջարկները, որոնք կզեկուցվեն նախագահ Պուտինին։
«Ռուսաստանը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից, որոնք հաստատում են այդ երկրի չեզոք եւ ոչ միջուկային կարգավիճակ ունենալու ցանկությունը»,– ասել է Մեդինսկին։
Ըստ ՌԴ նախագահի օգնականի` Ռուսաստանը Ստամբուլում հստակ ձեւակերպված դիրքորոշում է ստացել Ուկրաինայից։
Ռուսաստանն իր հերթին երկու քայլ կկատարի՝ Ուկրաինայի նկատմամբ հակամարտությունը թուլացնելու համար։