Նիժնի Նովգորոդի օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Red Wings ավիաընկերությունը սկսել է օդանավակայանից դեպի Երեւան չվերթեր իրականացնել։
«Նիժնի Նովգորոդ–Երեւան առաջին չվերթը կատարվել է գրեթե 100 տոկոս բեռնվածությամբ` ինքնաթիռում եղել է 93 ուղեւոր։ Թռիչքներն իրականացվում են ռուսական ժամանակակից SSJ 100 ինքնաթիռներով, որտեղ 100 նստատեղ կա»,– ասված է հաղորդագրության մեջ։
Չվերթերն իրականացվելու են շաբաթական 1 անգամ` երկուշաբթի օրերին։
Երեւանը դարձել է Red Wings ավիաընկերության առաջին միջազգային ուղղությունը, որը կանոնավոր չվերթեր է իրականացնում Մերձվոլգյան դաշնային շրջանի վարչական կենտրոնից։