ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ռուսական էներգետիկ ռեսուրսների մատակարարմանն առնչվող բոլոր հնարավոր տարբերակներին, դրանց թվում՝ Եվրոպա մատակարարումներից հրաժարվելուն:
Ըստ նրա՝ եթե Եվրոպան հրաժարվի ռուսական ռեսուրսներից, Ռուսաստանն այլ ուղղություններով կիրականացնի էներգակիրների մատակարարումները, մասնավորապես դեպի ասիական շուկաներ:
Մատվիենկոն նաեւ նշել է, որ Ռուսաստանը էներգառեսուրսների մատակարարման պայմանագրերի որեւէ դրույթ չի խախտել: