Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այսօր կամ վաղը պարզ կդառնա՝ ռուս-ուկրաինական բանակցությունները հեռանկարայի՞ն են, թե՞ ոչ:
«Բանակցությունների ճակատագրի հարցն իսկապես հետաքրքիր է։ Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, դրա հիմնական նպատակներից մեկը ապաազգայնականացումն է»,- նշել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաեւ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին։ Նա նշել է, որ Վլադիմիր Պուտինի հասցեին Ջո Բայդենի վիրավորանքները բացասաբար են ազդում երկու երկրների հարաբերությունների վրա։ Մոսկվան եւ Վաշինգտոնը վաղ թե ուշ պետք է սկսեն բանակցել ռազմավարական կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։
«Այդ երկխոսությունը պետք է բխի ինչպես մեր պետությունների, այնպես էլ ամբողջ աշխարհի շահերից»,- ընդգծել է Պեսկովը։