Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, բասկ քաղաքական գործիչ Ջոն Ինյարիտուն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Ադրբեջանն օգտվում է միջազգային մամուլի կենտրոնացումից Ուկրաինայի շուրջը՝ հարձակում գործելով Արցախի վրա:
«Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի շաբաթ է՝ խախտում են հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի համաձայնությունը։ Միջազգային հանրությունը պետք է կասեցնի «սատրապ» Ալիեւին»,- շեշտել է Ինյարիտուն։
Ելույթ ունենալով երկրի խորհրդարանում՝ պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի գործողությունների հետեւանքով տարածաշրջանում հակամարտության ակտիվացման վտանգ է ստեղծվում: