«Ռոսավիացիա»-ն վեցերորդ անգամ երկարացրել է Ռուսաստանի կենտրոնական մասի եւ հարավի 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը:
Մինչեւ ապրիլի 7-ը՝ Մոսկվայի ժամանակով 03:45-ը (Երեւանի ժամանակով 04:45-ը), երկարացվել է թռիչքների սահմանափակումը Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում:
Ավիաընկերություններին առաջվա պես հանձնարարվել է օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները:
Գերատեսչությունում հավաստիացրել են, որ Ռուսաստանի մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով: Ռուսաստանի ներսում թռիչքների սահմանափակումները մտցվել էին փետրվարի 24-ին։