Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունները տարեսկզբից ի վեր ենթարկվել են նոր փորձությունների, այդուհանդերձ փոփոխվող միջազգային իրադրության պայմաններում պահպանել են ճիշտ ուղղությունն ու զարգացման կայուն միտումը:
Երկօրյա այցով Չինաստան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մասնակցելու է Աֆղանստանի հարեւան երկրների եւ Աֆղանստանի գծով ընդլայնված եռյակի (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ եւ Պակիստան) երրորդ նախարարական խորհրդաժողովին։