ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական եւ պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը եւ ժամանակացույցը:
Կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական եւ կենտրոնացված ավարտական եւ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը։
4-րդ դասարանում գիտելիքների ստուգումը՝ հունիսի 10-21-ը
«Մայրենի» (գրավոր, թեստ)՝ հունիսի 10-ին, «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ)՝ հունիսի 13-ին։
«Մայրենի» եւ «Մաթեմատիկա» առարկաներից քննություններին տրվում է 60-ական րոպե։
9-րդ դասարանում քննությունները՝ հունիսի 8-30-ը
Կենտրոնացված ավարտական քննություններ «Հայոց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից՝ հունիսի 28-ին եւ 30-ին։
«Հայոց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից կենտրոնացված քննությունների տեւողությունը՝ 120-ական րոպե։
«Հայոց պատմություն» (բանավոր)՝ հունիսի 8-ին, «Գրականություն» (բանավոր)՝ հունիսի 13-ին, Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր)՝ հունիսի 16-ին։
Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ)՝ հունիսի 23-ին, «Հայոց լեզու» (կենտրոնացված, գրավոր, թեստ)՝ հունիսի 28-ին, «Մաթեմատիկա» (կենտրոնացված, գրավոր, թեստ)՝ հունիսի 30-ին, «Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում՝ հունիսի 7-ից մինչեւ քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում։
12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները՝ հունիսի 8-22-ը
«Հայոց լեզու» (գրավոր)՝ հունիսի 8-ին, «Հայոց պատմություն» (գրավոր)՝ հունիսի 15-ին, «Մաթեմատիկա» (գրավոր)՝ հունիսի 22-ին։
«Հայոց պատմություն» եւ «Մաթեմատիկա» առարկաներից քննությունների տեւողությունը՝ 120-ական րոպե։
Ուսումնական հաստատություններում ավարտական եւ պետական քննությունները կսկսվեն 10։00-ին։ Սովորողներն ուսհաստատություն պետք է ներկայանան 9։00-ին։ Կենտրոնացված ավարտական քննությունը կսկսվի 11։00-ին։
«Ռուսաց լեզու» եւ «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկաները՝ 4-րդ, 9-րդ եւ 12-րդ դասարաններում
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Ռուսաց լեզու» (բանավոր), ինչպես նաւեւ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար «Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր) առարկաները՝ քննաշրջանի ընթացքում։
Բոլոր գրավոր աշխատանքները գնահատվում են 10 միավորանոց համակարգով։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը