ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկերոջ` Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է մեծացնելու Թեհրանի հետ գործընկերությունը բոլոր ուղղություններով՝ «ե՛ւ երկկողմ հարցերում, ե՛ւ Կասպից ծովում, ե՛ւ տարածաշրջանային այլ հարցերում»:
Հանդիպումն անցնում է Չինաստանի Թունսի քաղաքում Աֆղանստանի հարեւան երկրների ԱԳ նախարարների երրորդ համաժողովի շրջանակում: