ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ի պատասխան պատգամավոր Ղազինյանի՝ «ՀՀ-ում կրկնաքվեարկությունը բացառելու համար հնարավո՞ր էր ներդնել համընկնող անուն-ազգանուն-հայրանուն ունեցող անձանց լրացուցիչ ցուցակի մեխանիզմ» հարցին ասել է, որ ՀՀ-ում 114 քաղաքացիներ կան, որոնց անունը, ազգանունը, հայրանունը եւ ծննդյան տվյալները լիովին համընկնում են մեկ ուրիշի տվյալների հետ:
Ըստ պատգամավորի՝ գործող համակարգը չի բացառում կրկնաքվեարկությունները, քանի որ նույնականացման համակարգը գործում է միայն տվյալ տեղամասի շրջանակում, որպեսզի նույն անձը երկրորդ անգամ չքվեարկի:
Մուկուչյանը հավելել է, որ ժամանակին նույնիսկ այդ անձանց անձնագրերի առաջին ձեւերն են հրապարակվել, որովհետեւ էլի են եղել նման բողոքներ, եւ հարկ է եղել ապացուցելու, որ նրանք տարբեր մարդիկ են։
ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ բոլոր ցուցակները ձեւավորվում են ծրագրային կոդերում, եւ ցանկացած անհամաչափ միջամտություն կարելի է հայտնաբերել այդ կոդերի միջոցով: