Ռուսական «Բազա» կայքի տելեգրամյան ալիքի տվյալներով՝ ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Жить здорово!» հաղորդման ճակատագիրն անորոշ է։
Հաղորդաշարի վարող Ելենա Մալիշեւան մարտի 29-ին իր աշխատակիցներին հայտնել է, որ հեռարձակման ցանցում փոփոխությունների պատճառով հաղորդումը մինչեւ սեպտեմբեր չի թողարկվի, իսկ եթեր վերադառնալու հավանականություն գրեթե չկա։
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Առաջին ալիքի ղեկավարությունը դադարեցրել է հիմնական ժամանցային հեռուստածրագրերի թողարկումը, եւ այժմ գլխավորապես հեռարձակվում են տեղեկատվական հաղորդումները:
Եթերից անհետացել են նաեւ լայն լսարան ունեցող «Պոզներ» եւ «Երեկոյան Ուրգանտ» հաղորդաշարերը։