ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մարտի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «ԱրմՀայՏեք» սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության եւ ռազմաքաղաքական իրադրությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում առաջարկված առաջնահերթությունների իրականացման ընթացքը։