ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պակիստանի իր պաշտոնակից Շահ Մահմուդ Քուրեշիի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի ներկայիս իրադրությունը համարել է երկրորդ Աֆղանստան ստեղծելու Արեւմուտքի փորձ:
«Նրանք, ովքեր փորձել են Աֆղանստանը համաշխարհային քաղաքականության կենտրոն դարձնել, հիմա էլ փորձում են Աֆղանստանը փոխարինել Ուկրաինայով: Եվ հիանալի հասկանում ենք՝ տվյալ դեպքում խոսքն ինչի մասին է»,- շեշտել է Լավրովը:
Ռուսաստանի եւ Պակիստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Չինաստանում` Աֆղանստանի հարեւան երկրների արտգործնախարարների երրորդ խորհրդաժողովի նիստի ընթացքում: