Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Մոհամադ Յաղուբը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունն արգելել է զինվորականներին բոլոր կորպուսներում, բրիգադներում ու զորամասերում սմարթֆոն կիրառել:
Յաղուբը նշել է, որ սմարթֆոնի օգտագործումը զինծառայողների համար թանկագին ժամանակի կորուստ է, բացի դրանից՝ այն բացասաբար է ազդում հոգեբանության ու մոբիլիզացիայի ընդհանուր մակարդակի վրա:
Մոհամադ Յաղուբն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում պաշտպանության նախարարությունը թույլ տա սմարթֆոն կիրառել բարձրաստիճան սպաներին, որոնք պատասխանատու են երկրի զինված ուժերի օպերատիվ իրավիճակի համար: