Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ մարտի 30-31-ի գիշերը՝ մինչեւ առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված:
Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
«Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը՝ ուղղված շփման գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն»,– ասված է հրապարակման մեջ: