Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանից հետ է կանչել Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Դոլգովին։ Ըստ «Սպուտնիկ Վրաստան»-ի՝ Ուկրաինայի նախագահն իր տեսաուղերձում դեսպանին ասել է, որ իր համար այլ աշխատանք փնտրի։
«Ոմանք ժամանակ են վատնում եւ աշխատում են միայն իրենց պաշտոնում մնալու համար: Ամենայն հարգանքով` եթե չլինի զենք, չեն լինի պատժամիջոցներ, չեն լինի սահմանափակումներ ռուսական բիզնեսի համար։ Խնդրում եմ այլ աշխատանք փնտրեք»,- ասել է նա տեսաուղերձում։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին: