ՄԱԿ-ի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը հայտնել է, որ Ուկրաինայից եւ այսպես կոչված ԴԺՀ-ից ու ԼԺՀ-ից Ռուսաստան տեղափոխված փախստականների թիվը գերազանցել է կես միլիոնը։ Ավելի ստույգ՝ սահմանը հատել է ավելի քան 529 հազար քաղաքացի, այդ թվում՝ ավելի քան 107 հազար երեխա:
Քաղաքացիական բնակչության զանգվածային տարհանումը Դոնբասի եւ Լուգանսկի ինքնակոչ հանրապետություններից սկսվել է փետրվարի կեսին իրադրության սրման առաջին օրերից: