ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ կառավարությունը կքննարկի Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները ճանաչելու հարցը։
Մասնավորապես, նիստում նախատեսվում է քննարկել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին Դաշնային օրենքի» 25-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:
«Օրինագիծն ուղղված է ՌԴ տարածքում տրանսպորտային միջոցների կառավարմանն առնչվող ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչմանը»,- ասված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:
Ներկայում վերոնշյալ հոդվածով սահմանվում է տրանսպորտային միջոցներ ղեկավարելու արգելքը օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականների հիման վրա ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելիս, որն անմիջականորեն առնչվում է տրանսպորտային միջոցների կառավարմանը։