Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ Հարավային Օսիայում մտադիր են առաջիկայում իրավաբանական գործընթաց սկսելու Ռուսաստանի կազմում ընդգրկվելու համար։
Ըստ նրա՝ օսերի պատմական, ռազմավարական նպատակը միավորվելն է մեկ պետության մեջ՝ Ռուսաստանի Դաշնության կազմում։
Ավելի ուշ Բիբիլովի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել երկրի ղեկավարի ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան ապրիլի 10-ին:
Միեւնույն ժամանակ, Աբխազիայի ղեկավարությունը հայտնել է, որ Ռուսաստանին միանալու ծրագրեր չունի: