Ուշ-ուշ եմ գրում, բայց այդ ընթացքում ենթագիտակցական աշխատանքը տարվում է: Գրել հեքիաթ նշանակում է չմտածել, որ այն պարտադիր երեխաների համար է: Բայց, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ դրա ընթերցողները լինելու են պատանիները, փոքրերը: 21-րդ դարում հեքիաթը պետք է ճիշտ մատուցվի՝ դարի համատեքստում, այն պետք է մոդեռնացվի, բայց իհարկե՝ պրոֆեսիոնալ ձեւով։