Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Երեւանից պատասխանի է սպասում խաղաղության 5 հիմնարար սկզբունքների շուրջ՝ նշելով, որ այդ առումով Հայաստանից դրական ազդակներ տեսնում են:
ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:
Բայրամովը հիշեցրել է, որ մեկ ամիս առաջ նոր առաջարկ է արվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, ներկայացվել են 5 հիմնարար սկզբունքներ։
«Կցանկանայի ենթադրել, որ սա Հայաստանի լուրջ մոտեցման դրսեւորումն է այս հարցում։ Այդ դեպքում պատրաստ ենք, ժամանակն է իրական քայլեր ձեռնարկելու, հուսով ենք՝ արդյունքները շուտով կերեւան»,- ասել է Բայրամովը։