ՀՀ Կառավարության մարտի 31-ի որոշմամբ շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2022-ին իրականացնել Սեւանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս:
Սեւանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2022 թվականի ապրիլի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը։
Միջոցառման ապահովման նպատակով կազմվել է ծրագրի հավելված, որով սահմանվել են Սեւանա լճում ձկան արդյունագործական որսի 2022 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները եւ արդյունագործական որսի որակի բնութագրերը։
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Սեւանա լճում կենսապաշարի օգտագործման եւ կայուն կառավարման ոլորտը։
Որոշումը կնպաստի, որ Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարները կայուն օգտագործվեն, ձկնորսությունն էլ՝ լիազոր մարմնի հետ կնքած օգտագործման պայմանագրերի հիման վրա իրավական դաշտ կբերվի։ Գործընթացի շնորհիվ պարենային անվտանգության օբյեկտ բնական պաշարների օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողություն կսահմանվի: