Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Ռուսաստանը փաստացի ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերությունը:
«Մեծ պատերազմը, ռազմական ագրեսիան եւ խաղաղության համաձայնագիրը միշտ փոխզիջումներ են ենթադրում, քանի որ երկու կողմերն էլ կորուստներ են ունենում։ Եվ եթե ձեզ թվում՝ է՝ մենք կորուստներ չենք կրում, չարաչար սխալվում եք։ Ռուսները գրեթե ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական արդյունաբերությունը»,– ասել է Արեստովիչը։