Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիեւի հետ։
«Եռակողմ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, հատուկ շեշտադրվել է տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ապահովման գործնական խնդիրների լուծումը: Հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետեւողական կատարման կարեւորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը համատեղ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։