ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված` Հայաստանում հնարավոր են հեղեղումներ։
«Ապրիլի 2-ին, 3-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում կանխատեսվում է ջրի անբարենպաստ ելքեր, որոնց մերձափնյա հատվածներում հնարավոր են ջրածածկումներ և հեղեղումներ»,– ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Օդերեւութաբանական կանխատեսումներով` առաջիկա հանգստյան օրերին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-9 աստիճանով։