Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ գազի մատակարարումը Եվրոպա կշարունակվի վճարվել եվրոյով։
«Մենք միասնաբար համոզված ենք, որ քաղաքական շանտաժը պետք է մերժվի: Եվրոպա գազի մատակարարման պայմանագրերը հիմնված են եվրոյի վրա, ուստի դրանք կշարունակեն վճարվել եվրոյով»,- ասել է նախարարը ֆրանսիացի գործընկեր Բրունոյի հետ համատեղ ճեպազրույցում:
Ավելի վաղ՝ մարտի 31-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամական երկրների» հետ գազի առեւտրի մասին։ Ըստ նրա՝ Արեւմուտքի երկրները պետք է հաշիվներ բացեն ռուսական բանկերում, որ Ռուսաստանից գազ գնեն:
«Վաղվանից՝ ընթացիկ տարվա ապրիլի 1-ից, հենց այդ հաշիվներից է մատակարարված գազի վճարումն արվելու»,- մարտի 31-ին ավիացիոն ոլորտի ժողովի ժամանակ ասել է Պուտինը:
Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով եւ գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ Ռուսաստանի համար կարեւոր է սեփական հեղինակությունը: