«Ռոսպոտրեբնադզոր»-ն առաջարկել է ապրիլի 1-ից չեղարկել կորոնավիրուսային հիվանդության թեստ հանձելու պահանջը ցամաքային ճանապարհով Ռուսաստան ժամանող ՌԴ եւ Եվրասիական տնտեսական միության այլ երկրների քաղաքացիների համար:
Առաջարկվել է նաեւ հրաժարվել Ռուսաստան ժամանելուն պես Պետական ծառայությունների հարթակում վերոնշյալ երկրների քաղաքացիների համար հարցաթերթիկի լրացման պահանջից:
«Ռոսպոտրեբնադզոր»-ից հայտնել են, որ փաստաթուղթը նպաստում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների անարգել տեղաշարժի համար պայմանների ստեղծմանը սանիտարահամաճարակաբանական պահանջների պահպանման դեպքում: