Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հաղորդագրության՝ ռուսաստանցի Միխայիլ Պոդիվիլովը, որն ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հորդորել էր դադարեցնել «եղբայրասպան պատերազմն» Ուկրաինայում, օրերս դիմել էր Ռուսաստանի քննչական կոմիտեին՝ խնդրելով հետաքննել Վլադիմիր Պուտինի հանցավոր գործողություններն Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ սկսելու եւ վարելու համար։
Պոդիվիլովը մարտի 31-ին տելեգրամյան գրառման մեջ հրապարակել է քննչական կոմիտեից ստացված պատասխանը, որում ասված է, թե դիմումը հակաօրինական գործունեության մասին վկայող տվյալներ չի պարունակոմ:
Նա նաեւ դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ պահանջելով Պուտինի դեմ քրեական գործ հարուցել կեղծիքի համար։ Պուտինը հայտարարել էր, թե Ուկրաինայի «հատուկ գործողությանը» ժամկետային զինծառայողներ չեն մասնակցում, սակայն պաշտպանության նախարարությունը խոստովանել էր, որ ռուսաստանցի ժամկետային զինծառայողներն Ուկրաինայում մասնակցում են ռազմական գործողություններին։