Ըստ կանադական CBC գործակալության հաղորդագրության՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն փաստացի կոչ է արել դուրս թողնել Ռուսաստանին Մեծ քսանյակից:
Թրյուդոն հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անհնար է դարձնում նրա կառուցողական գործընկեր լինելը G20-ում:
«Երբ բանը հասնի նրան, որ Վլադիմիր Պուտինը մեզ հետ միասին նստի այս սեղանի շուրջը, դա բավական կբարդացնի մեր վիճակը, իսկ G20-ի աշխատանքը կդառնա անարդյունավետ»,- ասել է Թրյուդոն:
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Ռուսաստանին խմբից դուրս թողնելու Արեւմուտքի առաջարկները կարող են արգելափակել, օրինակ, Չինաստանն ու Հնդկաստանը, եւ այդ պատճառով որոշ երկրներ պարզապես մտածում են այս տարի G20-ի գագաթնաժողովին չմասնակցելու մասին։
Նախքան Ուկրաինայում պատերազմն ու պատժամիջոցները Ռուսաստանը ՀՆԱ-ով աշխարհում 11-րդն էր։