ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Ռուսաստանը պարենամթերք եւ գյուղամթերք կմատակարարի միայն բարեկամ երկրներին` եւ ռուբլով, եւ՛ նրանց ազգային է արժույթով՝ համաձայնեցված համամասնություններով։
«Լավ է, որ մենք շատ բարեկամներ ունենք, ու նրանք բոլորովին էլ Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում չեն։ Մենք կվաճառենք եւ՛ ռուբլով, եւ՛ նրանց ազգային արժույթով՝ համաձայնեցված համամասնություններով»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։
Մեդվեդեւն առաջարկել է նաեւ ընդլայնել ոչ բարեկամական երկրներից Ռուսաստան ներկրվող արգելված ապրանքների ցանկը` նշելով, որ ՌԴ-ն նման երկրներից ոչինչ չի գնի:
«Եվ նրանցից ոչինչ չենք գնելու, թեեւ առանց դա էլ 2014-ից չենք գնում, բայց ներմուծման համար արգելված ապրանքների ցանկը կարելի է ընդլայնել»,- գրել է նա։
Մեդվեդեւը նշել է, որ ՌԴ-ի պարենի մատակարարումներից շատ երկրներ են կախված, դա «լուռ, բայց ահարկու զենք է»։