ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի օպերատիվ-մարտավարական ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի 52 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ մարտական տեխնիկայի կենտրոնացման 10 շրջան։
«Դրանց թվում եմ՝ երեք հրամանատարական կետ, համազարկային կրակի երեք ռեակտիվ համակարգ, «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիր, C-300 զենիթահրթիռային համալիրի լուսավորության եւ ուղղորդման ռադիոլոկատոր, ինչպես նաեւ մարտական տեխնիկայի կենտրոնացման 10 շրջան ու ԶՈւ — ի 16 հենակետեր», — ասել է ռուս գեներալը:
Կոնաշենկովը նաեւ նշել է, որ ՌԴ զինված ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության զենքի օգնությամբ ոչնչացվել է Ուկրաինայի վեց ռազմական օբյեկտ, այդ թվում՝ զինամթերքի հինգ պահեստ:
Գործողության ընթացքում ընդհանուր առմամբ ոչնչացվել է 124 ուկրաինական ինքնաթիռ եւ 81 ուղղաթիռ:
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին ամփոփել է հակառակորդի կորուրստները։ Մասնավորապես, ոչնչացվել է ՌԴ ԶՈւ մարտական մեքենաների 1220 միավոր, հատուկ ռազմական տեխնիկայի 24 միավոր, 316 միավոր հրետանային համակարգ, 1751 միավոր զրահամեքենա, 54 միավոր ՀՕՊ համակարգ, 625 տանկ, 131 ռազմական ուղղաթիռ, 143 ռազմական ինքնաթիռ եւ շուրջ 17 հազար 700 ռուս զինվորական։